Ասադովը խոսել է Բաքվի` տարածաշրջանում խաղաղության հասնելու լիակատար վճռականության մասին

Ալի Ասադով
Ադրբեջանի վարչապետը կարծում է, որ վերջին շրջանում տարածաշրջանում կայունացման դրական ազդակներ են եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու հարցում։ Այս հայտարարությունն արել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Նրա խոսքով` հաշվի առնելով վերջին շրջանի դրական ազդակները` Բաքվում չափազանց կարևոր են համարում այդ ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։
«Ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը թույլ կտա մեզ հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և հույս կստեղծի մեր տարածաշրջանում բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության համար»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին գերիների փոխանակում տեղի ունեցավ: Երևանը 32 հայ ռազմագերիների դիմաց Բաքվին հանձնեց երկու դիվերսանտի։
ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան