ԱՊՀ երկրների վարչապետները մշակութային համագործակցության մասին հայտարարություն են ստորագրել

Հայտարարության մի առանձին հատված վերաբերում է մշակութային ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,18 դեկտեմբերի - Sputnik. ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել մշակութային-մարդասիրական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նիստի արդյունքներով այսօր կառավարությունների ղեկավարները հայտարարություն են ստորագրել մշակութային-մարդասիրական ոլորտում համագործակցության հեռանկարների մասին, որը մեզ կենտրոնացնում է միջմշակութային երկխոսության պահպանման ու զարգացման, կրթության ոլորտում համագործակցության զարգացման, մեր ազգային լեզուների զարգացման վրա»,-ասել է Օվերչուկը:
Սա եզակի հարթակ է. Միշուստինը` ԱՊՀ շրջանակում համագործակցելու մասին
Նա նշել է, որ հայտարարության մի առանձին հատված վերաբերում է մշակութային ոլորտում ինստիտուցիոնալ համագործակցության զարգացմանը:
«Կանցկացվեն հյուրախաղեր, կինոփառատոներ, ցուցահանդեսներ՝ ամենատարբեր մշակութային միջոցառումներ, որոնք հետագայում ևս կմոտեցնեն մեր երկրներն ու ժողովուրդներին»,-հավելել է ՌԴ փոխվարչապետը:
Այսօր Մոսկվայում կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Նիստը նվիրված է եղել երկրների միջև մշակութային և հումանիտար համագործակցության զարգացման հարցերին:
Բոլորը պատրա՞ստ են․ Միշուստինը ԱՊՀ երկրների գործընկերների հետ այցելել է շոկոլադի գործարան