Մոսկվայում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Իր ելույթում նա խոսել է մշակութային հարաբերություններում թվային տեխնոլոգիաների կիրառման կարևորության մասին։ Մհեր Գրիգորյանն ասել է, որ հաջորդ տարի Հայաստանը հյուրեր է սպասում Գյումրիում, որը հայտարարվել է ԱՊՀ մարզական մայրաքաղաք։