Վաղ թե ուշ Հայաստանը պետք է որոշում կայացնի նոր ատոմային բլոկի վերաբերյալ. Արա Մարջանյան

Sputnik
Երևանում գումարված Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում ստորագրվեց համաձայնագիր Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու վերաբերյալ:
Մինչև այդ կառավարությունն արդեն հավանություն էր տվել «Ռուսատոմ Սերվիս»-ի հետ նույն նպատակով 65 մլն դոլարի համաձայնագրի նախագծին։
Միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտնի դաձավ նաև, որ 2024թ–ին Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին չի վերանայի։ Այն կմնա նույնը` 1000 խմ-ի համար 165 դոլար, ինչը նշանակում է, որ հայաստանցի սպառողների համար ևս գազը չի թանկանա։
Հայաստանի ու Ռուսաստանի միջև ձեռք բերված տնտեսական պայմանավորվածություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության և հայ–ռուսական հաարաբերությունների վրա. Sputnik Արմենիան զրուցել է ՄԱԿ-ում էներգետիկայի գծով Հայաստանի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։