Վոլգոգրադում ԱԹՍ-ի հարձակումից հետո երկու չվերթ է հետաձգվել

Վոլգոգրադ. Արխիվային լուսանկար
Այսօր առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Վոլգոգրադի մարզում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Վոլգոգրադի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով Մոսկվայից Վոլգոգրադ երկու չվերթ հետաձգվել է աերոնավիգացիոն սահմանափակումների պատճառով, հայտնում է ՌԻԱ Նովոստին Վոլգոգրադի օդանավակայանում։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ կիրակի առավոտյան ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Վոլգոգրադի մարզում ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք են խոցել։
«Մոսկվայից Վոլգոգրադ երկու չվերթ հետաձգվել է աերոնավիգացիոն սահմանափակումների պատճառով»,- ՌԻԱ Նովոստիին ասել է Վոլգոգրադի օդանավակայանի ներկայացուցիչ Անաստասիա Գոլոդովան։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ կիրակի գիշեր ՀՕՊ համակարգերը Լիպեցկի, Ռոստովի և Վոլգոգրադի շրջանների տարածքներում ոչնչացրել և որսացել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք։