ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Ուկրաինան կասեցրել է «Raiffeisen» բանկի կարգավիճակը որպես «պատերազմի միջազգային հովանավոր»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության կայքում պատերազմի միջազգային հովանավորների ռեգիստրում արված գրառմանը։
«Կարգավիճակը (պատերազմի միջազգային հովանավորի) կասեցվել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ երկկողմ կոնսուլտացիաների անցկացման ժամանակահատվածի համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես դեկտեմբերի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը, Ավստրիայի իշխանությունները չեղարկել են վետոն ԵՄ հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթից՝ փոխարենը Կիևին ստիպելով հեռացնել «Raiffeisen» ավստրիական բանկին «պատերազմի հովանավորների» ուկրաինական ցանկից։ «Raiffeisen»-ը Կիևի կողմից սև ցուցակում էր ներառվել Ռուսաստանում աշխատանքը շարունակելու որոշման համար։
Politico թերթը՝ եվրոպացի 3 դիվանագետներին հղումով, նշել էր, որ դեկտեմբերի 15-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը դահլիճում չի եղել, երբ ԵՄ անդամ երկրների ղեկավարը համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթի ընդունման մասին։