ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. «Միասնական Ռուսաստանի» XXI համագումարի լիագումար նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկիրը չի կարող լինել որևէ մեկի արբանյակն ու չի տա իր ինքնիշխանությունը «երշիկի դիմաց»։ Նրա ելույթի տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը։
«Ռուսաստանը կամ կլինի ինքնիշխան, ինքնաբավ տերություն, կամ ընդհանրապեսչի լինի», - հայտարարել է պետության ղեկավարն ու հավելել, որ քաղաքացիները միշտ պետք է հիշեն այդ մասին և չմոռանան։
Դ առաջնորդն ընդգծել է, որ խոսքը շատ կարևոր բանի մասին է, որը միշտ պետք է լինի մարդկանց գլխում և սրտում։ Վերջում նա նշել է, որ Ռուսաստանն ինքը կորոշի և կստեղծի իր ապագան։
Ավելի վաղ «Միասնական Ռուսաստանի» համագումարը միաձայն հաստատել էր Պուտինի թեկնածությունը պետության ղեկավարի ընտրություններում։ Քվեարկության արդյունքները հայտարարել է կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։