ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ի ու «ՎԱԶ 2106»–ի բախման հետևանքով Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 12 մարդ, նրանց մեծ մասը ունի թեթև և միջին ծանրության վնասվածքներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Իջևանի բժշկական կենտրոնից։
«Տուժածներից միայն մեկն է հոսպիտալացվել, նա ստացել է կրծքավանդակի փակ վնասվածք, մնացածը դեռ հետազոտման փուլում են»,– ասացին բուժկենտրոնից։
Նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 12։00–ի սահմաններում Իջևան- Երևան ավտաճանապարհին բախվել էինԻջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель» ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: