Իջևան-Դիլիջան երթուղայինը բախվել է «Վազ 21–06»-ին և կողաշրջվել . կա 15 վիրավոր

Շտապօգնություն. Արխիվային լուսանկար
Վիրավորները տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 12։00–ի սահմաններում Իջևան-Երևան ավտոճանապարհին բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ն ու «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ «ГАЗель»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ «ՎԱԶ 2106»–ը` Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը: