«Հյուսիս-հարավի» կառուցման ընթացքում Ագարակում պեղել են վաղ միջնադարյան համալիր

«Հյուսիս-հարավի» կառուցումը. Արխիվային լուսանկար
Այն պահպանելու նպատակով փոխվել է ճանապարհի կառուցման ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ընթացքում Արագածոտնի մարզում հայտնաբերվել է մ.թ.ա. II հազարամյակի պարսպապատի հատված և վաղ միջնադարյան ժամանակահատվածի կառույցների համալիր։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ այն պահպանելու նպատակով փոխվել է ճանապարհի կառուցման ծրագիրը, մշակվել է Ագարակի հնավայրը շրջանցող ճանապարհի նախագիծ, և ճանապարհը կառուցվում է նոր ծրագրով։
«Այն հատվածը, որտեղով այժմ անցնում է «Հյուսիս-հարավը», դարեր առաջ բավականին խիտ բնակեցված տարածք է եղել: Աշտարակ-Թալին հատվածն անցնում էր հին Մետաքսի ճանապարհով, այսինքն՝ «Հյուսիս-հարավ» ծրագիրն ինչ-որ առումով կարելի է համարել Մետաքսի ճանապարհի վերագործարկում»,– ասված է հաղորդագրությունում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հիշեցնում են նաև, որ «Հյուսիս-հարավի» կառուցման ընթացքում բացահայտվում են նաև Մետաքսի ճանապարհի հետքերը, որոնք այժմ վերականգնվում են։
Դալմայի այգիների տարածքում կատարված պեղումների ժամանակ 18–րդ դարի խեցեղեն է հայտնաբերվել