ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Սյունիք. Արխիվային լուսանկար
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կոչ է անում վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Այսօր, ժամը 16։35-ի դրությամբ Ճամբարակի, Թալինի, Արթիկի, Անիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,– նշվում է հաղորդագրությունում։
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ են անում երթևեկել ձմեռային անվադողերով:
«Հայհիդրոմետ» ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր կեսօրից հետո Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Երևանի բարձրադիր գոտում, 17-ի լույս 18-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց։