ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Արաբկիր վարչական շրջանում կասեցրել են թաց սիգ տեսակի ձկան, ինչպես նաև բացօթյա ապօրինի առևտրի դեպքեր։ Այս մասին գրված է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան կայքում։
Նշվում է, որ կանխարգելման աշխատանքները կատարել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի, ոստիկանության Արաբկիրի բաժնի և պարեկային ծառայության աշխատակիցները։
Նշենք, որ սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ 2023 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2024 թվականի հունվարի 20-ը ներառյալ, հսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվելու Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում։