ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբեր- Sputnik. Էկվադորում առևանգել են Գուայքիլում Մեծ Բրիտանիայի պատվավոր հյուպատոս Քոլին Արմսթրոնգին: Այս մասին գրում է El Universo թերթը։
Լրագրողների տվյալներով ՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան, Էկվադորի Լոս Ռիոս նահանգում։
Իր հերթին Էկվադորի ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ հանցագործության կապակցությամբ Էկվադորի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումները քննչական միջոցառումներ են անցկացնում:
Թերթը գրում է, որ հյուպատոսի հետ միասին առևանգվել է ևս մեկ մարդ:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի և զարգացման նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ բրիտանացու անհետացումից հետո կապի մեջ է իշխանությունների հետ, սակայն չի հաստատել նրա ինքնությունը կամ հնարավոր հանցագործության վայրը:
Հայտնել էինք, որ օգոստոսի 9-ին սպանել են Էկվադորի նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոյին: Քաղաքական գործչին սպանել էին գլխին երեք կրակոցով ՝ Կիտո քաղաքում հանրահավաքի ժամանակ։ Երկրում արտակարգ դրություն Էր հայտարարվել։