ՔՊ–ականները քաղաքական ժողով են անցկացրել Գյումրիում. ի՞նչ հարցեր են քննարկվել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Ալեքսանյանն ու Արարատ Միրզոյանը պատասխանել են քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին, իսկ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրիում 3-րդ քաղաքական ժողովն է անցկացրել։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության Կառավարության արտաքին քաղաքական տեսլականին առնչվող հարցեր։ Կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։
ՔՊ–ն դարձյալ նիստ է հրավիրել. քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր