Հրդեհ է բռնկվել Իրանի Սպահան քաղաքի նավթավերամշակման գործարանում

Հրշեջ
Դեպքի վայր են մեկնել արտակարգ ծառայությունների բրիգադները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Իրանի Սպահան քաղաքի նավթավերամշակման գործարանում այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը:
«Հրդեհը բռնկվել է գործարանի հում նավթի վերամշակման կայանքներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել են հրշեջները», - նշված է հաղորդագրության մեջ։
Սպահան նահանգի ճգնաժամային իրավիճակների վարչության տնօրենի խոսքով՝ բռնկվել են կայանքի մուտքի խողովակները։ Այժմ հրշեջները փորձում են մեկուսացնել կրակը։
Միջադեպի հետևանքով տուժածների մասին տվյալներ չկան։