Հայտարարվել է Քուվեյթի նոր էմիրի անունը

Քուվեյթի նոր էմիրը
Քուվեյթի նոր էմիրը նախորդից փոքր է 3 տարով։ Նա 83 տարեկան է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Քուվեյթի կառավարությունը 83-ամյա թագաժառանգ Միշաալ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահին նոր էմիր է հայտարարել նրա ավագ եղբոր՝ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահի մահից հետո։ Տեղեկությունը հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ էմիրի գրասենյակի հարցերով նախարար Մուհամմեդ Աբդալլահ ալ-Մուբարաք աս-Սաբահը հայտարարել էր, որ 86 տարեկանում մահացել է Քուվեյթի էմիր Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ էմիրը հոսպիտալացվել է առողջական խնդիրների պատճառով:
ԱՄՆ-ն Իսրայելին հանդիմանել է Լիբանանի բանակի վրա հարձակումների համար․ ԶԼՄ
Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր աս-Սաբահը գահը զբաղեցնում էր 2020 թվականի սեպտեմբերից։
Վրեժը չի ուշանա. ՆԳՆ ղեկավարը` Իրանում տեղի ունեցած ահաբեկչության մասին