ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
«Սնանկության դատարանի դատավոր Տ.Փ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ միջնորդությունը բավարարվել է»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Փոլադյանը ձերբակալվել է դեկտեմբերի 15-ին, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու համար դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ։ ԲԴԽ–ն բավարարել է միջնորդությունը։