Հայկական տեքստիլ արդյունաբերությունը մեծ ներուժ ունի. Գեորգի Վաժինսկի

Sputnik
Ռուս-հայկական գործարար խորհուրդը վերսկսում է աշխատանքը։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խորհրդի փոխնախագահ Էդմոն Էվոյանը դա լավ հնարավորություն է համարել երկու երկների գործարարների համար։
Խորհուրդը հայկական ընկերություններին օգնելու է մուտք գործել ռուսական շուկա և ռուսական ընկերություններին աջակցելու է ձեռնարկություններ բացել Հայաստանում։
Ռուս-հայկական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Գեորգի Վաժինսկին առաջարկում է ռուսաստանի գործարարներին ձեռնարկություն հիմնել Հայաստանում։ Դա թույլ կտա շրջանցել պատժամիջոցները և արտահանել արդեն փաստացի Հայաստանում արտադրված ապրանքները։