35 ակացիաները խանգարում են «Վերածնունդ»-ին

Sputnik
Բողոքի ակցիա են այսօր իրականացրել Երևանում կառուցվող «Վրեածնունդ» թաղամասի բնակիչները։ «Վերածնունդ» երիտասարդական ավան կառուցելու ծրագրիրը սկսվել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում։
Այն պետք է կառուցվեր «Մատչելի բնակարան՝ երիտասարդ մասնագետներին» ծրագրով, բայց 2018-ին պայմանները փոխվել են և վարկերը տրամադրվել են «Մատչելի բնակարան Երիտասարդ ընտանիքին» ծրագրով:
Այնուհետև թաղամասի կառուցման վերջնաժամկետը տարբեր պատճառներով ուշացել է։ Այսօր 6 շենքերն արդեն կառուցված են, բազմաթիվ բնակարաններ նույնիսկ կահավորված են, բայց 800 ընտանիքները չեն կարողանում տեղափոխվել, քանի որ թաղամասում չկա ջրագիծ, գազատար և ճանապարհներ։
Վերածննդին խանգարում են 35 ակացիաները։ Թե ինչպես՝ պատմել են շենքի ապագա բնակիչները։