Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված Արաս Օզբիլիսը հերթական անգամ հաստատել է իր վճռականությունը հայկական ֆուտբոլում համակարգային փոփոխություններ կատարելու իր նպատակներում։ Բայց դրա համար իհարկե նախ հարկավոր է հաղթել նախագահի ընտրություններում, որտեղ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստի մրցակիցը ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանն է։
Օզբիլիսի պատմեց նաև, որ իր մասին սոցցանցերում տարածվող նորություններին լայք դրած իր կողմնակցին ՀՖՖ-ից նույնիսկ զանգել ու զգուշացրել են, որ կհեռացնեն այն աշխատանքից, որով նա հիմա զբաղվում է հայկական ֆուտբոլում։