Թղթի վրա գրվածն ու իրականությունը խիստ տարբեր են. Հրանտ Եղիազարյան

Sputnik
Երևանի կենորոնում նախօրեին մեծ վթար տեղի ունեցով. 18-րդ երթուղին սպասարկող ավտոբուսը բախվեց 10 մեքենայի։
Պատճառը վարորդի ինքնազգացողության կտրուկ վատացումն էր, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բացի վարորդից այլ տուժածներ բարեբախտաբար, այս անգամ չկան։
Քաղաքապետարանը վստահեցրել է, որ վարորդն ինչպես միշտ, երթուղի դուրս գալուց առաջ անցել է բուժզննում, ինքազգացողությունից էլ չի բողոքել։ Ի վերջո, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ ինֆարկտներից և ինսուլտներից, մանավանդ անվերջ խցանումների մեջ մեր խիստ նյարդային ժամանկներում։
Այդուհանդերձ, կան ձևաերպված պարտադիր պահանջներ, որոնց նպատակն այդ ռիսկերը նվազագույնի հասցնելն է։ Ինչ է պահանջվում թղթի վրա և ինչ ունենք իրականում. Sputnik Արմենիան զրուցել է Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի հետ։