Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դուռը. Միխայիլ Գալուզին

Sputnik
Ռուսաստանը հաստատակամ է շարունակել ակտիվ աշխատանքը «3+3» ձևաչափով, - հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Պատասխանելով «3+3» ձևաչափի վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին, նա նշել է, որ տարածաշրջանի խնդիրները տարածաշրջանի երկներից լավ ոչ ոք լուծել չի կարող. դա է վկայում նաև պատմությունը։
Հարցին, թե առաջիկայում նախատեսվում է արդյոք Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների երկկողմ հանդիպում, Միխայիլ Գալուզինն ասել է, որ Ռուսաստանը երբեք չի փակել երկխոսության դուռը և հատկապես դաշնակիցների համար, ինչպիսին Հայաստանն է։