ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունից 2022 թվականին ապաստան է հայցել 950 անձ։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեին։
«ՀՀ-ից ապաստան հայցողների մեծ մասը Ուկրաինայից են՝ 472 անձ, 199-ը` Իրաքից, 101-ը` Իրանից։ Իսկ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներից միայն 18–ն են դիմել ՀՀ ապաստան հայցելու նպատակով»,– գրում է թերթը։
Պարբերականը նշում է նաև, որ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 6 հազար 106 օտարերկրացի։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներն էլ ՀՀ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի և այլ դեսպանատներ են դիմել ու ապաստան հայցել։