ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին միջնորդություն է ներկայացրել Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու, դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու միջնորդությամբ:
Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել էր նիստ և բավարարել Փոլադյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունները: