Սանոսյանը 2024 թ–ին ԵԱՏՄ մարմիններում ՀՀ նախագահության հարցեր է քննարկել Կոժոշևի հետ

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը 2024 թվականին ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության հետ կապված հարցեր է քննարկել ԵԱՏՄ էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդի անդամ, նախարար Արզիբեկ Կոժոշևի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում տրանսպորտի քաղաքականության զարգացման, 2024-2026 թթ. տրանսպորտային քաղաքականության «Ճանապարհային քարտեզին» գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկային վերաբերող մի շարք հարցեր»,–նշված է հաղորդագրության մեջ
Նախարարը կարևորել է ստեղծված հնարավորությունը կուտակված մի շարք հարցեր քննարկելու համար։
Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին պետք է խոսել. Գասպարյան