Պապիկյանը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանում հանդիպել է երկրի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին
ՀՀ պաշտպանության նախարարը Թանոս Դոկոսին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանում հանդիպել է երկրի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հունական համագործակցությանը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում:
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանում է։ Այցի շրջանակում Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։
Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստան մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:
Հունաստանը կանգնած է հայ ժողովրդի կողքին. պաշտպանության նախարար