Հունգարիան կարող է «ևս 75 անգամ» խափանել Ուկրաինայի մուտքը ԵՄ. Օրբան

Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ ութ ժամվա ընթացքում փորձել է համոզել գործընկերներին, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու որոշումը ժամանակավրեպ կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,15 դեկտեմբերի – Sputnik. Հունգարիան չի խոչընդոտել անդամ երկրներին ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու որոշում կայացնելու հարցում, քանի որ «ևս 75 անգամ» հնարավորություն կունենա դադարեցնել գործընթացը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Kossuth ռադիոյի եթերում, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Վճռորոշ փաստարկն այն էր, որ Հունգարիան ոչինչ չի կորցնում՝ հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի անդամակցության մասին վերջնական խոսք պետք է ասեն 27 խորհրդարաններ, այդ թվում և հունգարականը։ Այնպես որ, եթե մենք չենք ցանկանում, որ Ուկրաինան դառնա ԵՄ անդամ, ապա Հունգարիայի խորհրդարանը դեմ կքվեարկի», - ասել է Օրբանը։
Նրա խոսքով՝ «մինչև գործը խորհրդարաններին հասնելը երկար, շատ երկար գործընթաց կա»:
«Կլինի մոտավորապես 75 դեպք, երբ Հունգարիայի կառավարությունը կկարողանա կանգնեցնել այդ գործընթացը», - ավելացրել է Օրբանը:
ԵՄ երկրների ղեկավարները որոշել են Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տալ
Հունգարիայի վարչապետը հայտնել է, որ ութ ժամվա ընթացքում փորձել է համոզել գործընկերներին, որ ԵՄ-ին անդամակցելու շուրջ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելու որոշումը «ժամանակավրեպ» կլինի, սակայն իրեն դա չի հաջողվել:
«Նրանք ասել են, որ եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ բան խախտի հունգարական շահերը, կկանգնեցնեն դրանք, իրենք ամեն դեպքում ցանկանում են սկսել գործընթացը, և ինձ ասել են, որ չխանգարեմ իրենց։ Ես չէի ուզում ծանրացնել Հունգարիայի խիղճը սխալ որոշմամբ և... լքեցի դահլիճը», - պատմել է Օրբանը։
Ավելի վաղ ԵՄ գագաթնաժողովը որոշում էր ընդունել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ-ին ապագա անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին:
Օրբանը, որը չի քվեարկել այդ որոշման վերաբերյալ գագաթնաժողովում, ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովն ինքը նոյեմբերի 8-ի հանձնարարականներում ընդունել է, որ Ուկրաինան դեռ չի կատարել անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու երեք պայմանները:
Էրդողանը կմեկնի Հունգարիա և կբանակցի Օրբանի հետ
2022 թվականի հունիսին ԵՄ-ն Ուկրաինային և Մոլդովային շնորհել է ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ՝ մի քանի խիստ պայմաններ առաջադրելով անդամակցության շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսելու համար։ ԵՄ-ում բազմիցս խոստովանել են, որ նման որոշումը մեծ մասամբ խորհրդանշական էր՝ նպատակ ունենալով աջակցել Կիևին և Քիշնևին Մոսկվայի հետ դիմակայությունում։