ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ–ում վարորդները 2024 թվականից կկարողանան առանձնահատուկ համարանիշներ ձեռք բերել աճուրդով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
«Համարանիշների առանձնահատկությունն այն է, որ համարանիշի 5 թվանշաններից 4-ը կազմված են լինելու միայն 0 թվանշանի՝ միևնույն կամ տարբեր լատինական երկու տառերի համադրությունից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ «Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության` դեկտեմբերի 14-ի նիստում։ Այն ուժի մեջ կմտնի 2024 թ. հունվարի 1–ից։
Որոշմամբ հաստատված հավելվածներով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները և չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը։