ՀՀ ՄԻՊ–ն այցելել է գերությունից վերադարձած անձանց

ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու պաշտպանի ներկայացուցիչները դեկտեմբերի 14֊ին և 15-ին այցելել են գերությունից վերադարձած անձանց: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը գտնվում են պաշտպանի անմիջական ուշադրության ներքո»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։
Զինծառայողների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանական գերության մեջ մնացած հայերը