Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը հասել է 90 %-ի

ՌԴ փոխվարչապետի կարծիքով՝ այս ցուցանիշը թույլ է տալիս արդյունավետ զարգացնել երկկողմ առևտրատնտեսական կապերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը գերազանցել է 90,3 տոկոսը։ Այս մասին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երևանում Ռուսաստանի և Հայաստանի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Ռուսական և հայկական տնտեսվարողների միջև հիմնական հաշվարկները կատարվում են ռուսական ռուբլով։ Ռուսական ռուբլու մասնաբաժինը փոխադարձ հաշվարկներում 2023 թ. հունվար–սեպտեմբերին հասել է 90,3 տոկոսի»,– ընդգծեց Օվերչուկը։
Նրա խոսքով՝ սա լավ, կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս բավականին արդյունավետ փոխգործակցել և զարգացնել առևտրատնտեսական կապերը:
ՌԴ օդանավակայաններում պայմանները կբարելավվեն հայկական ավիաընկերությունների համար. Օվերչուկ