Հայկ Մ․ Մարտիրոսյանը Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն է

Հայկ Մ․ Մարտիրոսյանը. Արխիվային լուսանկար
Հայ գրոսմայստերը չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ է մնացել կես միավորով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացված արագ շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մ․ Մարտիրոսյանը, 11 հնարավորից վաստակելով 9 միավոր, նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։
Հայ գրոսմայստերը չեմպիոնի կոչումը նվաճած սերբ Ալեքսեյ Սարանայից հետ է մնացել կես միավորով։
Հայկ Մ․ Մարտիրոսյանը պարտության է մատնել ուկրաինացի Վալենտին Հուլկային, Շվեդիայի ներկայացուցիչ Դրեզեն Դրագիչեւիչին, կոսովացի Նդերիմ Սարաչիին, սլովենացի Մատեյ Սեբենիկին, խորվաթ Անտե Սարիչին, չեռնոգորցի Դենիս Կադրիչին, ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին, ոչ-ոքի խաղացել սերբ Ալեքսեյ Սարանայի, ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի, ավստրիացի Կասպեր Շոպենի եւ ֆրանսիացի Էթիեն Բաքրոյի հետ։
Դեկտեմբերի 16-ին տեղի կունենա կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնությունը (13 տուր)։