Հայաստանի հետ դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
ՌԴ ԱԳՆ ղեկավարը կոչ է հղել Մոսկվայում անցկացվող «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի մասնակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի և Երևանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում, եղբայրական ժողովուրդների հարաբերություններում Արևմուտքը փորձում է սեպ խրել։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Այսօր Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի մասնակիցներին ուղղված Լավրովի ուղերձն ընթերցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է պայմաններ ստեղծել միավորող օրակարգի որոնման համար, ինչպես նաև նպաստել Հայաստանում և Ռուսաստանում հասարակական կարծիք ձևավորող նոր դեմքերի ի հայտ գալուն»,- նշել է նախարարը։
Լավրովը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն և օգտակար կապեր կստեղծվեն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Արևմուտքի ծրագրերն Ուկրաինայում ձախողվել են, և նա գազանաբար ճանկել է Հայաստանը և փորձում է այն պոկել Ռուսաստանից։