Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին պետք է խոսել. Գասպարյան

Հրապարակախոս, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանը. Արխիվային լուսանկար
Հասարակական գործչի կարծիքով՝ վտանգ կա, որ Հայաստանը կգնա Ուկրաինայի ճանապարհով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները պետք է բաց քննարկել, այլ ոչ թե թաքցնել դրանք։ Այս մասին ասել է հրապարակախոս, հասարակական գործիչ Արմեն Գասպարյանը՝ ելույթ ունենալով Մոսկվայում «Ռուսաստան-Հայաստան» համաժողովում։
Փորձագետը կարծում է, որ տեղեկատվական պատերազմի առանցքային «ճակատներից» մեկը երիտասարդների մտքի համար պայքարն է։ Նրա խոսքով` ցանկացած երիտասարդ սիրում է, որ իր հետ ազնիվ են։ Նրանց հետ պետք է անկեղծորեն խոսել խնդիրների մասին:
«Եթե այսօր Մոսկվայի և Երևանի հարաբերություններում խնդիրներ կան, ապա դրանք պետք է թվարկել և լուծումներ գտնել։ Պետք չէ ասել, որ ամեն ինչ լավ է։ Երբ մենք խաբում ենք երիտասարդներին, դա հանգեցնում է նրանց հիասթափության։ Իսկ հիասթափված երիտասարդությունը շարժիչ ուժ է դառնում Փաշինյանի նման մարդկանց համար»,- կարծում է հրապարակախոսը։
Նրա կարծիքով` հայ երիտասարդները հիացած են եղել 1994 թվականին Լեռնային Ղարաբաղի հաղթանակով, որը տարիների ընթացքում հոդս է ցնդել։
Նա կարծում է, որ ռուսական փորձագիտական ու քաղաքական հանրության մեջ ընդունված հայեցակարգը, որ Հայաստանը ոչ մի տեղ չի գնա, իրեն չի արդարացրել։ Եվ ռիսկը, որ Հայաստանը կգնա Ուկրաինայի ճանապարհով, մնում է։ Հայաստանի, նրա հասարակության հետ նման սցենարը կանխելու համար պետք է աշխատել, պետք է զարգացնել մեդիան և այլն։
Հայկական և ռուսական ընկերությունների միջև ռուբլով հաշվարկների մասնաբաժինը հասել է 90 %-ի