«FlyOne Armenia»-ն ամեն օր թռիչքներ կիրականացնի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան

«FlyOne Armenia»–ի ինքնաթիռ
Ավիաընկերությունը ամենօրյա հաճախականությամբ չվերթեր է իրականացնում նաև մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայաններ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. «FlyOne Armenia» hայկական ազգային ավիաընկերությունը դեկտեմբերի 15-ից սկսել է ամենօրյա ռեժիմով թռիչքներ իրականացնել Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ավիաընկերությունը ամենօրյա հաճախականությամբ չվերթեր է իրականացնում նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և մոսկովյան «Վնուկովո» և «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանների միջև: