ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-15-ը Ինդոնեզիայի Դենպասար քաղաքում: Տեղեկությունը նշված է ԵԱՏՄ կայքում։
«Էական առաջընթաց է գրանցվել համաձայնագրի կարգավորիչ մասի համաձայնեցման հարցում. որոշ գլուխներ ամբողջությամբ համաձայնեցված են», - ասել է ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության առևտրային կարգավորման հատուկ հարցերի բաժնի պետ, ԵԱՏՄ-ից գլխավոր բանակցող Անտոն Ցեցինովսկին։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Այժմ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։