Արցախից տեղահանված բուժաշխատողներից 180-ն աշխատանքի են անցել ՀՀ բուժհաստատություններում

Բուժհաստատություն
Պետպատվերի շրջանակում վերապատրաստվել է 761 արցախցի բուժաշխատող։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ բուժհաստատություններում այս պահի դրությամբ աշխատանքի է անցել 180 արցախցի բուժաշխատող։ Տեղեկությունը կառավարության ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
Նրա խոսքով` պետպատվերի շրջանակում վերապատրաստվել է 761 արցախցի բուժաշխատող, որոնցից 212–ը` ավագ, 549–ը` միջին օղակի բուժաշխատող։
Ջումալյանը նաև նշեց, որ այս պահի դրությամբ առաջնային օղակում հաշվառված են ավելի քան 64 000 բռնի տեղահանված անձինք, որոնք պլանային կարգով կարող են օգտվել բուժծառայություններից։
Թողել են ամենակարևորը․ Հայաստանի ծերանոցի արցախցի հյուրերի պատմությունները
Հիշեցնենք` Հայաստանում, ըստ վիճակագրական տվյալների, Արցախից բռնի տեղահանված մոտ 3000 բուժաշխատող կա, որոնցից ավելի քան 300-ը բժիշկ է, 600-700-ը` միջին օղակի բուժաշխատող։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվում է Արցախում դատապարտված կամ մեղադրվող 20 անձ