ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդի 5-րդ տուրում Վրաստանի նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակ տարավ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած մրցախաղում Հայաստանի թիմին հաղթանակ բերեցին Գարեգին Մաշումյանի, Վլադիմիր Սանոսյանի և Ռոդրիգինյոյի գոլերը։
Հայաստանի թիմը 4 պարտությունից հետո առաջին հաղթանակը տարավ Е խմբում և 3 միավորով նախավերջինն է։
Վրաստանի հավաքականը Թբիլիսիում Հայաստանի թիմին հաղթել էր 2:1 հաշվով և 3 միավորով վերջինն է։
Խմբի առաջատարներն են Պորտուգալիան (4 խաղում՝ 12 միավոր) ու Ֆինլանդիան (4 խաղում՝ 9 միավոր)։