Հասարակության ու գործարարների երկխոսությունը թույլ կտա վերականգնել ՀՀ-ի և ՌԴ-ի պաշտոնյաների միջև շփումները․Լիդիա Միխեևա

Sputnik
Հասարակական կառույցների և գործարար շրջանակների երկխոսությունը թույլ կտա վերականգնել Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև շփումները, Մոսկվայում անցկացվող «Ռուսաստան-Հայաստան» հասարակական համաժողովի շրջանակում Sputnik գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի հանրային պալատի քարտուղար Լիդիա Միխեևան։
«Դիվանագիտական մակարդակում հիմա բարդ հարաբերություններ են։ Սակայն այս փուլում կարևոր է պահպանել ու բազմապատկել շփումները, որոնք ձևավորվել են հասարակ քաղաքացիների, ոչ առևտրային հատվածի ներկայացուցիչների, բիզնես համայնքի միջև։