ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է. Մհեր Գրիգորյան

Sputnik
Երևանում կայացել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնց շնորհիվ երկու երկրների միջև եղած տնտեսական հարաբերություններում առաջընթաց կարող է գրանցվել։
Գրիգորյանը նշել է, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ աշխատանքային քննարկում է անցկացվել` ինչպես փորձագետների, այնպես էլ երկու երկրի կառավարությունների ներկայացուցիչների մակարդակով։ Քննարկվել է օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ-ռուսական հարաբերություններում։
«Առևտրաշրջանառության դինամիկան շատ լավն է։ Մենք հույս ունենք, որ կպահենք այս տեմպը։ Զբոսաշրջիկների հոսքի աճը նույնպես լավն է»,-ընդգծել է փոխվարչապետ Գրիգորյանը։
Լրագրողները փոխվարչապետից հետաքրքրվել են նաև հայ-ադրբեջանական սահմանի սամանազատման ու սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում հեռահաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին։