Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը համարում է, որ դատական վեթինգը, որը տարիներ առաջ նախաձեռնել էին գործող իշխանությունները՝ 80 տոկոսով կատարված է։
Այդքան քննարկված ու պահանջված դատական վեթինգի շրջանակում տեղի են ունեցել դատավորների հսկայածավալ ազատումներ և նշանակումներ: Ներկայում պաշտոնավարող 309 դատավորներից 200-ը նշանակվել են 2018 թվականի հեղափոխությունից հետո, ֆեյսբուքի իր էջում արձանագրել է Կարեն Անդրեասյանը։
Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը Sputnik Արմենիայի եթերում հակադարձել է ԲԴԽ գործող նախագահին` ասելով. «Եթե խոսքը քաղաքական իշխանության քիմքին հաճելի դատական իշխանություն ունենալու մասին է, ապա, կարելի է ասել, որ ոչ թե 80 տոկոսով է վեթինգն իրականացվել, այլ 90-95 տոկոսով»։