Միջնորդը արբիտր չէ. Արթուր Մարտիրոսյան

Sputnik
Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հանրային հեռուստաընկերության եթերում օրերս հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման, քանի չկա վերջնական նախագիծ։
Մարուքյանը հույս էր հայտնել, որ արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում հունվարին սպասվող հանդիպմանը այդ տեքստը վերջնական կհամաձայնեցվի։
Բացի այդ, Մարուքյանը նշել էր, որ միջնորդների վրա հույս դնել չի կարելի, քանի որ նրանք հարաբերությունների կարգավորման երաշխավորներ չեն։ Այս համատեքստում Ադրբեջանը Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային սեղանի շուրջ Հայաստանին առաջարկում էր հրավիրել նաև Թուրքիային։
Այս հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է քաղաքագետ, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ։