Գերիների վերադարձով Ադրբեջանը քաղաքական խնդիրներ է լուծում. Տաթևիկ Հայրապետյան

Sputnik
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 32 ռազմագերիների, Երևանն էլ Բաքվին փոխանցեց ադրբեջանցի 2 դիվերսանտների։ Կողմերի միջև նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրականացումը մի քանի օր ուշացավ։
Ըստ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Բաքուն գերիներին ազատ է արձակել միայն այն բանից հետո, երբ Դուբայում վերջնական որոշում կայացվեց, որ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն անցկացվելու է Բաքվում, քանի որ Հայաստանը մինչ այդ հրաժարվել էր միջոցառումը հյուրընկալել՝ հօգուտ Բաքվի։
Ադրբեջանի համար համաժողովի կարևորության և այդ համատեքստում գերիների փոխանակման հարցի շուրջ Sputnik Արմենիայի հետ զրույցում ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատել է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը գերիների վերադարձով բացառապես քաղաքական խնդիրներ է լուծում։ «Այդ կոնֆերանսը Բաքվի ձեռքում դառնալու է գործիք` Հայաստանի դեմ նոր քարոզչություն իրականացնելու համար»։