ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Սիսիան-Լծեն ճանապարհահատվածում ավելի քան 100 բեռնատար և 50 մարդատար տրանսպորտային միջոցներ են կուտակվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` պատճառն այն է, որ ճանապարհին մերկասառույց է։
Պարեկներն ու փրկարարները մի քանի տրանսպորտային միջոցներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ձնասահքի միջից։
Այս պահին աշխատանքները շարունակվում են։