ՌԴ ՊՆ-ն հայտնել է Մոսկվայի և Կալուգայի մարզերում 9 անօդաչուի ոչնչացման մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության շենքը Մոսկվայում
Ահաբեկչության փորձը կանխվել է այս գիշեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական ՀՕՊ միջոցներով հաջողվել է որսալ և ոչնչացնել ուկրաինական 9 ԱԹՍ Մոսկվայի և Կալուգայի մարզերի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Այսօր գիշերը կանխվել է կիևյան ռեժիմի՝ ինքնաթիռային տիպի անօդաչուով ՌԴ տարածքի օբյեկտների վրա ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձը», - ասել են գերատեսչությունից։
Հերթապահ ՀՕՊ միջոցները որսացել և ոչնչացրել են 9 անօդաչու։ Դրանք չեզոքացվել են Մոսկվայի և Կալուգայի մարզերի երկնքում։