ՔՊ–ն դարձյալ նիստ է հրավիրել. քննարկվել են գաղափարական բնույթի հարցեր

Նախաձեռնող խմբի անդամները հարցեր են տվել ֆինանսների նախարարին ու պատգամավորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Այս մասին հայտնում է ՔՊ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ քննարկվել են կուսակցության գործունեությանն առնչվող գաղափարական բնույթի հարցեր։
ԼՂ հարցը որոշ ուժեր օգտագործել են ՀՀ–ում պետության կայացումը թույլ չտալու համար. Փաշինյան
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել կուսակցականների հարցերին։
Ի դեպ, միայն դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանն անցկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի 4 և կուսակցության վարչության 2 նիստ։
Նիկոլ Փաշինյանը կուսակիցների հետ քննարկել է համայնքների ավագանիներում ՔՊ–ի անելիքները