ՀՀ ԱԺ–ն հերթական արտահերթ նիստը կանցկացնի

ՀՀ ԱԺ
Արտահերթ նիստը կանցկացվի ՀՀ կառավարության նախաձեռնությամբ։ Այն 2023 թ. ԱԺ վերջին արտահերթ նիստը կլինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության որոշմամբ դեկտեմբերի 22–ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Ազգային ժողովի այս նստաշրջանի վերջին արտահերթ նիստը գումարվել է դեկտեմբերի 5–ին: «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնության մասին» կառավարության որոշման նախագծում ներառված օրենսդրական նախաձեռնությունները գտնվում են Ազգային ժողովում շրջանառության փուլում և հաշվի առնելով նախագծերի քննարկման և ընդունման հրատապությունը, առաջարկվում է դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
ԱԺ արտահերթ վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-13–ը, որի ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվել է ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվել է 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն տալ անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից` ընտրելով հինգ կարգավորումներից մեկը։