Հայտնի է` ինչու են ձերբակալել Գորիսի ոստիկանապետին և Կապանի փոխոստիկանապետին. «Ժողովուրդ»

Ձերբակալում
ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել է նաև մոտ 10 անձ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Գորիսի ոստիկանապետին և Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին ձերբակալել ու Երեւան են տեղափոխել Սյունիքում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապօրինի ծառահատումների «տանիքը» իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են:
«Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել է նաև մոտ 10 անձ»,–գրում է թերթը։:
Երեկ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: