Սկսվել են Ադրբեջանից վերադարձած գերիների հետ քննչական գործողությունները․ Գոռ Աբրահամյան

Sputnik
Վերադարձած անձանց հետ կապված քրեական վարույթի շրջանակում (այն նախաձեռնվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի առնչությամբ) նրանք տուժող են ճանաչված։ Նրանց հետ համապատասխան քննչական գործողություններ են սկսվել։ Դրանք շարունակական բնույթ կկրեն այնքան ժամանակ, մինչև գործընթացն ավարտվի։
Տվյալ քրեական վարույթը, որի շրջանակում իրականացվում են քննչական գործողությունները, քննվում են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում։
Եվս մի քանի անձինք անցնում են պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից իրականացված առևանգումների և գերեվարումների դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներով։ Նրանց հետ ևս համապատասխան գործողություններ են նախատեսված և իրականացվելու են։