Լուրեր

Sputnik
Հայաստանը պատրաստակամ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների» նախարարական հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների նիստերը կանցկացվեն Հայաստանի և Ադրբեջանի տարածքում, սահմանին, երրորդ երկրների տարածքում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով, կառավարության այսօրվա նիստում հայտնել է Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների` Վաշինգտոնում սպասվող հանդիպումը տեղի կունենա 2024 թվականի հունվարին, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։