Գործազրկության պաշտոնական ցուցանիշը Հայաստանում ամենաբարձրն է ԵԱՏՄ-ի անդամ երկրների շարքում։ Զբաղվածության կենտրոններում այս տարի հոկտեմբեր ամսվա դրությամբ գրանցված գործազուրկների թիվը եղել է 47 142, ինչը 2022 թվականի հոկտեմբերի ցուցանիշից պակաս է ընդամենը 3 400-ով։ Մինչդեռ, կառավարությունը վստահեցնում է, որ այդ թիվն իրականում 10 անգամ ավելի է։
Պետեկամուտների կոմիտեի տվյալներով` 2022 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա հոկտեմբերը գրանցվել է 33 810 նոր աշխատատեղ։ Թե ինչու են պաշտոնական տվյալներն այսքան հակասական և ինչ է իրականում կատարվում հայաստանյան աշխատաշուկայում, պարզաբանում է Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։